Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Հայաստան է այցելելու «ՄիդՎեստ» աղջիկների երգչախումբը

Հայաստան է այցելելու «ՄիդՎեստ» աղջիկների երգչախումբը
04.10.2015 | 13:51

Դանիայի թագավորությունում ՀՀ դեսպանության և «Հայ փոքրիկ երգիչներ» միջազգային ասոցիացիայի նախաձեռնությամբ, ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, հոկտեմբերի 10-16-ին, Հայոց մեծ եղեռնի 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակում Հայաստան է այցելելու Դանիայի Յուլանդի շրջանի Հերնինգ քաղաքի «ՄիդՎեստ» աղջիկների երգչախումբը: Համերգային շրջագայությունը նվիրվում է դանիացի միսիոներներ Մարիա Յակոբսենի և Քարեն Յեփփեի հիշատակին, ովքեր 1915 թ. փրկեցին հազարավոր հայ երեխաների կյանք:

«ՄիդՎեստ» աղջիկների երգչախումբը բարեգործական համերգներով հանդես կգա Վանաձորում ( Է. Կզարթմյանի անվան երաժշտական դպրոց, հոկտեմբերի 11, ժամը՝ 16:00), Գյումրիում (Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հայորդաց տուն, հոկտեմբերի 12, ժամը` 17:00), Երևանում (Կոմիտասի անվան կամերային երաժշտության տուն, հոկտեմբերի 14, ժամը՝ 19:00), Դիլիջանում (Միջազգային դպրոց, հոկտեմբերի 15, ժամը՝ 17:00), Բերդում (երաժշտական դպրոց, հոկտեմբերի 16, ժամը` 12։00), Ծաղկունքում (հոկտեմբերի 16, ժամը` 18:00):

Դիտվել է՝ 1125

Մեկնաբանություններ